Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Կազմակերպվել է «համաճարակաբանական ֆիլտր»

ՀՀ ԱՆ. Կազմակերպվել է «համաճարակաբանական ֆիլտր»

Նվազել են սուր շնչառական վարակներով ամբուլատոր պոկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը և շտապ օգնության կանչերը: Իրավիճակը կայունանում է: Այսօրվա տվյալով` հանրապետության ստացիոնարներում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 681 հիվանդ: Վիրուսային ծագմամբ թոքաբորբերով հոսպիտալացված հիվանդներն ունեն առողջացման դրական տեղաշարժ:

Երևանում ու մարզերում սուր շնչառական վարակներով բժշկական հաստատություններ հիմնականում դիմում են երեխաների հարցով: Հաշվի առնելով այդ, առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, հանրապետության մանկական հաստատություններում, որպես կանխարգելիչ միջոցառում, կազմակերպվել է «համաճարակաբանական ֆիլտր»՝ գրիպանման երևույթներով հիվանդ երեխաների մուտքը բացառելու և սուր շնչառական վարակներով իրավիճակի հետագա բարդություններից խուսափելու համար:

Միջոցառումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարաների մասնագետների ներգրավմամբ:

Գրիպից և սուր շնչառական վարակներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.

  • հնարավորինս նվազեցնել շփումը, հատկապես՝ երեխաների, գրիպանման երևույթներով հիվանդների հետ,
  • գրիպանման երևույթների առկայության դեպքում մի հաճախեք աշխատանքի, երեխաներին մի թույլատրեք հաճախելու մանկական հաստատություններ,
  • հիվանդ լինելու դեպքում մի զբաղվեք ինքնաբուժմամբ և դիմեք բժշկական օգնության,
  • օգտագործեք շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխեք փակ տարածքները,
  • հաճախ լվացեք ձեռքերը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ